Ֆուտբոլային պատմության ու վիճակագրության միջազգայն ֆեդերացիան՝ IFFHS հրապարակել է 21 դարի լավագույն մարզիչների վարկանիշը:
21 դարի լավագույն մարզիչ է ճանաչվել «Մանչեսթր Յունայթեդի» մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը, որը հավաքել է 166 միավոր: Լավագույն մարզիչների եռյակում են Արսեն Վագներն՝ «Արսենալ» ու Ժոզե Մոուրինյոն՝ «Ռեալ»:
Լավագույն տասնյակում են Ֆաբիո Կապելոն, Գուս Հիդդինկը, Կառլո Անչելոտտին, Վիսենտե դել Բոսկեն, Մարսելո Բյելսան, Լուիշ Ֆելիպե Սկոլարին ու Ռաֆայել Բենիտեսը:
Լավագույններին որոշելու համար հաշվի են առնվել 2000-2011թթ. ցուցանիշները: Հաշվի են առնվել նաև մարզիչների ու ակումբների, ինչպես նաև ազգային թիմերի ցուցանիշները:






