AM
3 October 2003 - 14:12 AMT

ԱՄՆ ՁԵՌՆԱՄՈՒԽ Է ԵՂԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆԸ

Խոսելով Հարավային Կովկասի զարգացման մասին չի կարելի լուրջ ուշադրություն չդարձնել երկու խնդրի վրա` հայ-թուրքական սահմանի վերաբացմանը եւ ղարաբաղյան խնդրի լուծման: Այդ մասին հայտարարել է այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող Անցումային շրջանում ժողովրդավարությունների ամերիկյան ինստիտուտի ղեկավար, ՆԱՏՕ-ի հարցերով ԱՄՆ կոմիտեի նախագահ Բրյուս Ջեքսոնը: Ստեփանակերտում նա նախօրեին հանդիպել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի, խորհրդարանի անդամների, հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարության հետ: Բ. Ջեքսոնի խոսքերով` նրա ղեկավարած կազմակերպությունը շահագրգռված է տարածաշրջանում ժողովրդավարության տարածմամբ, քանզի գտնում է, որ Կովկասը պետք է դառնա Եվրոպայի մի մասը: «Շատերը Բրյուսելում եւ Վաշինգթոնում գտնում են, որ Կովկասի մասին կարել է խոսել միայն Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո, սակայն մենք արդեն այսօր պետք է պատրաստ լինենք բանավեճին, եւ այդ պատճառով մեզ տեղեկատվություն է պետք»,- նշել է Բ. Ջեքսոնը: Միեւնույն ժամանակ նա հայտարարել է ` ոչ կառավարական կազմակերպությունների հետ` տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացներն ակտիվացնելու նպատակով համագործակցելու իր մտադրության մասին: