AM
2 October 2003 - 17:16 AMT

ՀԱՅՍՍՏԱՆՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԾՎԵԼԻՔ ՍԱՀՄԱՆԸ 4 ՄԱՍԻ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երեւանում կայացել է Հայաստանի եւ Վրաստանի պետական սահմանների սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովների համատեղ նիստը: Նիստի ընթացքում կողմերը պայմանավորվել են սահմանագծվելիք սահմանը 4 մասի բաժանելու նպատակահարմարության մասին: Կողմերը պայմանավորվել են երկամսյա ժամկետում նախապատրաստել պետական սահմանագծի ուրվագծման սեփական տարբերակը եւ այն ներկայացնել նիստում, որը կկայանա դեկտեմբերին Թբիլիսիյում: