Թուրքական Մալաթիայի քաղաքապետարանը կվերականգնի վերջերս քանդված հայկական գերեզմանատունը, գրում է թուրքական Hurriyet-ը: «Կառույցը քանդվել էր բազմաթիվ բողոքների արդյունքում, սակայն գերեզմանատան ավերումը սխալմունք է»,- հայտնել է Մալաթիայի քաղաքապետարանը:
Մալաթիա թուրքական քաղաքի հայերի միությունը քաղաքապետարանի թույլտվությամբ սկսել է քաղաքում գտնվող հայկական գերեզմանատան հարևանությամբ վարչական շենքի և հոգեհացի համար սրահի շինարարությունը:
Սակայն, ինչպես հաղորդում է CNN Turk-ը, գերեզմանատունն ամբողջությամբ ավիրվել է քաղաքապետարանի ուղարկած տեխնիկայով: Քաղաքապետի խոսքով` գերեզմանատան ավերումը բանվորների և քաղաքապետարանի աշխատակիցների միջև փոխըմբռնման բացակայության արդյունքն է: Աշխատակիցները նշում են, որ բանվորները պետք է քանդեին միայն շենքի տանիքը: