AM
7 Փետրվար 2012 - 07:33 AMT

Ուկրաինայի «Կրիվբասը» հետաքրքրված է պաշտպան Ռոբերտ Արզումանյանի ծառայություններով

Ուկրաինական «Կրիվբաս» ակումբը հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանի ծառայություններով:

Ինչպես հայտնում է football.ua, ակումբը պաշտպանության գծի ամրապնդման համար հարմար թեկնածու է փնտրում:

Փետրվարի 6-ին «Կրիվբասը» ընկերական խաղ է անցկացրել չեխական «Սլովացկոյի» հետ, և ինչպես գրել է պարբերականը, սպասվում էր Արզումանյանի ժամանումը: Սակայն այս խաղում, որն ավարտվել է 0:0 հաշվով, հայ ֆուտբոլիստը հայտավորված չի եղել:

Արզումանյանն այժմ հանդես է գալիս լեհական «Յագելոնիայի» կազմում, իսկ «Կրիվբասը» Ուկրաինայի առաջնությունում 31 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: