AM
7 Փետրվար 2012 - 09:10 AMT

Նովակ Ջոկովիչը և «Բարսելոնան» սպորտային «Օսկարներ» են ստացել 2011թ համար

Լոնդոնում` Methodist Central Hall-ում կայացել է հեղինակավոր Laureus մրցանակաբաշխությունը, որը նաև կոչվում է սպորտային «Օսկար»:

Տարվա մարզիկ է դարձել աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, իսկ մարզուհի` Վիվիան Չերույոտը: Տարվա լավագույն թիմ է ճանաչվել իսպանական «Բարսելոնան», որը 2011թ նվաճել է 5 մրցանակ, այդ թվում` Չեմպիոնների լիգայի գավաթը:

Տարվա վերադարձ մրցանակին է արժանացել Դարրեն Քլարքը` գոլֆ, տարվա հայտնություն է ճանաչվել Ռորի Մաքիլրոյը` գոլֆ, էքստրեմալ սպորտաձևերում լավագույն մարզիկ է ճանաչվել Քելլի Սլեյթերը, սահմանափակ հնարավորություններով տարվա լավագույն մարզիկ է դարձել Օսկար Պիստորիուսը` թեթև ատլետիկա:

Հատուկ մրցանակներ ստացել են լեգենդար անգլիացի ֆուտբոլիստ Բոբբի Չարլտոնը և բրազիլացի Ռայը` համապատասխանաբար սպորտի զարգացման ավանդի և սպորտ` հանուն բարության համար:

Laureus մրցանակը ամեն տարի շնորհվում է մարզիկներին` նախորդ տարվա սպորտային նվաճումների համար 7 անվանակարգերում: Արարողությունից ստացված գումարը փոխանցվում է «Սպորտ հանուն բարեկեցության» հիմնադրամին, որը շուրջ 90 սպորտային ծրագրեր է հովանավորում աշխարհի 34 երկրներում: Մրցանակի գոյության ողջ պատմության ընթացքում հաջողվել է հավաքել մոտ 40 մլն եվրո: