AM
1 October 2003 - 18:50 AMT

«ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ» ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ

Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները կշարունակեն խորհրդակցություններն` այդ երկրների միջեւ փոխհարաբերությունների խնդիրների կարգավորման շուրջ, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Ինչպես Մոսկվայում կայացած խոսնակների հանդիպման ավարտին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը, հաջորդ հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 14-ին Թբիլիսիում: