ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին ստորագրել է հրամանագիր` ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի գծով գլխավոր մասնագետ Էդուարդ Առուշանյանին ԼՂՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին:
Նույն օրը նախագահը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` փոփոխություն է կատարվել ԼՂՀ Նախագահի 2008 թվականի մարտի 18-ի հրամանագրով ստեղծված բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովի կազմում: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:






