Ապրիլի 25-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ անդամ- պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը: Ռուսական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, այլ հարցերի թվում վարչապետները կքննարկեն 2003-2004 թթ. միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության նոր դրսեւորումների դեմ պայքարում ԱՊՀ երկրների համագործակցության հարցը, ինչպես նաեւ կքննարկեն ռազմաավիացիոն տեխնիկայի փորձարկմանը վերաբերող համատեղ հայեցակարգը: Կառավարությունների ղեկավարների խորհուրդը կքննարկի նաեւ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 60-րդ տարեդարձի տոնախմբության նախապատրաստման ծրագրի նախագիծը: