AM
1 October 2003 - 17:43 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԱՊ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՍՏԵՂԾԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՑԱՆՑ

Մինչեւ հոկտեմբերի վերջը Հայաստանի առ-տրա-արդյունաբերական պալատը (ԱԱՊ) եւ Ռուսաստանի հայերի միությունը կստորագրեն համաշխարհային առեւտրային ցանց ստեղծելու վերաբերյալ պայմանագիր: Այդ մասին այսօր լրագրողներին հաղորդել է ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը: Նրա խոսքերով` ներկայումս աշխատանքներ են տարվում ցանցի ծրագրի վերջնական ձեւավորման եւ փաստաթղթերի նախապատրաստման ուղղությամբ: Պայմանագրի ստորագրման նպատակով Ռուսաստանի հայերի միության պատվիրակությունը Երեւան կժամանի հոկտեմբերի վերջին: