AM
26 September 2003 - 18:30 AMT

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԵԽԽՎ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԹՐԱՍԲՈՒԳՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ՏՈՆԻՆ

Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 25-ին Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչությունն ընդունելություն էր կազմակերպել Սթրասբուգում` ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի եւ ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր Ստեփանյանի անունից: Ընդունելությանը ներկա էին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը, ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Բրունո Հալերը, ԵԽ անդամ պետությունների դեսպաններ, ԵԽԽՎ պատգամավորներ, Եվրոպական դատարանի անդամներ, ԵԽ քարտուղարության եւ Ստրասբուրգի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ: