AM
9 February 2012 - 07:47 AMT

Բաքուն չի հրաժարավում Ֆրանսիային ՄԽ համանախագահների կազմից հեռացնելու գաղափարից

Այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, Ադրբեջանում սկսեցին խոսել ԵԱՀԿ« ՄԽ համանախագահների կազմից Ֆրանսիային հեռացնելու անհրաժեշտության մասին:

Ինչպես հայտնում է AZE.az-ը, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆուադ Մուրադովը անհրաժետ է համարում, որ Ֆրանսիան դուրս գա համանախագահների կազմից:

«Մինսկի խմբում 11 պետություն կա, ներառյալ Թուրքիան ու Գերմանիան: Կարծում եմ, հենց այդ երկրները կարող են քննարկել Ֆրանսիային հեռացնելու հարցը»,-ասել է Մուրադովը «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությանը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»:

Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: