«Ալ-Վասլի» գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան պահանջել է ակումբի ղեկավարությունից ավելացնել բյուջեն, որը կարելի էր ծախսել տրանսֆերային պահանջների վրա: Հակառակ դեպքում Արգենտինայի հավաքականի նախկին մարզիչը սպառնում է հեռանալ:
«Մենք ունենք ֆուտբոլիստների ցուցակ, որոնց որոնց կցանկանայինք տեսնել մեր թիմում: Բյուջեի պատճառով չենք կարողանում պայմանագրեր կնքել: Նախքան հաջորդ սեզոնը պետք է ավելի շատ գումար հատկացնել տրանսֆերներին»,-Մարադոնայի խոսքը հայտնում է sport-express.ru-ն:






