AM
24 September 2003 - 16:56 AMT

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ԿԼՈՐ ՍԵՂԱՆ»ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Մոտ ժամանակներս Մոսկվայում տեղի կունենա «կլոր սեղան» ռուս եւ հայ գործարարների մասնակցությամբ` Մոսկվայի եւ Երեւանի քաղաքապետարանների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում: Երեւանի առեւտրա-արդյունաբերական պալատի հաղորդագրության համաձայն, համաժողովի մասնակիցները կքննարկեն ապրանքաշրջանառության ավելացման հեռանկարները երկու քաղաքների միջեւ, Երեւանի տնտեսության մեջ ռուսական ներդրումների ներգրավման հարցեր: «Կլոր սեղանի» շրջանակներում տեղի կունենա երկու մայրաքաղաքների Առեւտրա-արդյունաբերկան պալատների միջեւ համագործակցության մասին պայմանագրի կնքում: