AM
9 Փետրվար 2012 - 14:50 AMT

Ստյուարտ Փիրսը նշանակվել է Անգլիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ

Ֆուտբոլի անգլիական ասոցիացիան Ստյուարտ Փիրսին նշանակել է Անգլիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ: Հոլանդիայի հետ Անգլիայի հավաքականի մոտակա հանդիպմանը, որը տեղի կունենա փետրվարի 29-ին, որպես գլխավոր մարզչի պաշտոնակատար հանդես կգա Փիրսը:

49-ամյա մասնագետը ներկայումս գլխավորում է Անգլիայի երիտասարդական հավաքականը, ինչպես նաև պատրաստելու է Մեծ Բրիտանիայի թիմին Օլիմպիադա-2012-ին, հաղորդում է newsru.com-ը:

Փետրվարի 9-ին Անգլիայի հավաքականի մարզիչ Ֆաբիո Կաստելլոն անսպասելիորեն լքեց իր պաշտոնը: Իտալացի մասնագետը երեկոյան «Ուեմբլի» մարզադաշտում հանդիպել էր Ֆուտբոլի անգլիական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկի Ջոն Թերրիի հետ կապված սկանդալային վիճակը: Վերջինս զրկվել է ավագի թևկապից ռասիզմի դրսևորման համար: Այդ հանդիպումից հետո Կապելլոն հրաժարական տվեց: