Հայաստանի անկախության օրը Մոսկվայի համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում նշանավորվել է Հայկական գինու տոնով: Ինչպես տեղեկացրել է «Արմինֆո» գործակալությունը, միջոցառման ընթացքում, որի կազմակերպիչներն են Ռուսաստանում Հայաստանի առեւտրային ներկայացուցչությունը եւ «Արմիմպորտտորգ»-ը, անցկացվել է «Արենի» ընկերության արտադրած գինիների համտեսում: Դա հնարավորություն տվեց մոսկվացիներից շատերին առաջին անգամ փորձել հայկական գինին եւ ըստ արժանվույն գնահատել այն: Ցուցահանդեսի այցելուներին ողջունել է Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի գլխավոր տնօրեն Ա. Բարխատովը: