Փետրվարի 10 Aeroflot Оpen շախմատային փառատոնին խաղացվել են 4-րդ տուրի պարտիաները: Գլխավոր А մրցաշարում գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը և Հրանտ Մելքումյանը կխաղան միմյանց դեմ: Նրանք հավաքել են 2-ական միավոր: Հակոբյանը զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը, Մելքումյանը` 31-րդ:
Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը, ով ունի 1.5 միավոր և զբաղեցնում է 56-րդ հորիզոնականը, կհանդիպի Յունգյու Յուի հետ:
Aeroflot Оpen-ի մրցանակային ֆոնդը 125.000 եվրո է: Երեք Open մրցաշարեր կազմվելու են մասնակիցների վարկանիշերին համապատասխան: Մրաշարերեն անցկացվելու են շվեյցարական համակարգով` 9 տուրերով: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում А խումբը, որտեղ վարկաիշը 2550-ից բարձր պետք է լինի և որին հաճախ մասնակցում են մի շարք Էքստրա-դասի շախմատիստներ:
Փառատոնին Open մրցաշարերից բացի, անցկացվելու են նաև բլից մրցաշարեր:






