ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարության ղեկավարները սեպտեմբերի 22-23-ը Դուշանբեյում կքննարկեն Համագործակցության թմրահանցավորության դեմ պայքարի կենտրոնի ստեղծմանը վերաբերող հարցերը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հայտարարել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Վլադիմիր Վասիլեւը: «ԱՊՀ երկրների ՆԳՆ ղեկավարների 25-րդ խորհրդակցությունից մենք ակնկալում ենք մի շարք հարցերի, այդ թվում կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարին, մեր պետությունների քաղաքացիների անվտանգության ապահովմանը առնչվող հարցերի լուծում, ինչը շատ արդիական է այսօրվա դրությամբ»,-ասել է Վ.Վասիլեւը: