Վերջին իրադարձությունների ընթացքում, մասնավորապես թուրքական Մալաթիա քաղաքի հայկական գերեզմանատան փլուզումից հետո, տեղի hայ համայնքը որոշել է համապատասխան միջոցներ ձեռնարկել Թուրքիայի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության համար:
Ինչպես հայտել է համայնքի նախագահ Գարո Պայլանը, գերեզմանատան փլուզումից հետո թուրքական քաղաքի հայ համայնքը սկսել է բողոքներ ստանալ Թուրքիայի տարբեր մասերի հայերից: «Մենք վերլուծում ենք ստացված բողոքները, որոնց հիման վրա մշակվելու է գործողությունների պլան»,-հայտարարել է նա:
Մալաթիայի քաղաքապետարանը հայտարարել է, որ կվերականգնի վերջերս փլուզված գերեզմանատունը, գրում է թուրքական Hurriyet-ը:
Ինչպես հայտնում է CNNturk-ը, գերեզմանատունը ամբողջովին քանդվել է տեխնիկայի օգնությամբ, որն ուղարկվել է քաղաքապետարանի կողմից: Համաձայն քաղաքապետի, գերեզմանատան փլուզման պատճառը քաղաքապետարանի աշխատակիցների և բանվորների իրար չհասկանալն է եղել: Ըստ նրանց, բանվորները պետք է քանդեին միայն շինության տանիքը: