AM
20 September 2003 - 14:13 AMT

ԱՄՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՎԻՆ

Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդը (ԱԻՀԽ), որը ԱՄՆ մահմեդականների ամենաներկայացուցչական եւ առաջատար կազմակերպությունն է, միացել է ԱՄՆ-ում Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիայի ընդունման 15-ամյակին նվիրված, Կոնգրեսի բանաձեւի աջակցման խմբին, որտեղ հիշատակվում է նաեւ Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը, ԱԻՀԽ-ն, որն իր բաժանմունքներն ունի ամբողրջ երկրում, նպաստում է Ամերիկայում իսլամի եւ մահմեդականների դրական իմիջի ստեղծմանը: