AM
14 April 2003 - 17:20 AMT

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՄԵՆԱՅՆ ՎՐԱՑ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Մայիսի 7-9-ը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II հրավերով կկայանա Ամենյան վրաց պատրիարք Իլիա II այցը Հայաստան: Այցի նախապատրաստման շրջանակներում արդեն տեղի են ունեցել Վրաց եկեղեցու առաջնորդի հանդիպումները Հայաստանի դեսպանի եւ Վրաստանում Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդի հետ: Նախատեսվում է, որ այցի ընթացքում Իլիա II կհանդիպի Հայաստանի եւ Հայ եկեղեցու ղեկավարության հետ: