AM
18 September 2003 - 17:31 AMT

ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ունալ Չեւիքոզը հայտարարել է Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ապագայում եռակողմ հանդիպման անցկացման հնարավորության մասին: Նրա խոսքերով, ինչպես հաղորդում է «Մեդիամքս» գործակալությունը, հանդիպման ճշգրիտ ժամկետը եւ վայրը դեռեւս որոշված չեն, սակայն այն տեղի կունենա Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո: Հիշեցնենք, որ նման հանդիպում կայացել է 2002 թվականի մայիսին Ռեյքյավիկում: Իսկ առայժմ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը նախատեսում է հաջորդ շաբաթ Նյու Յորքում հանդիպել իր թուրք գործընկեր Աբդուլա Գյուլին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանի շրջանակներում: