AM
11 February 2012 - 07:44 AMT

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքու կայցելեն փետրվարի վերջում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքու կայցելեն փետրվարի վերջում: Այդ մասին հայտնում է Salam News-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին: Աղբյուրի համաձայն, Բաքվում համանախագահները մի շարք հանդիպումներ կունենան ու կքննարկեն Սոչիում հունվարի 23-ին կայացած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումից բխող հարցեր:

Ինչ վերաբերում է նրան, թե կայցելեն արդյոք համանախագահները Երևան, ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net-ին հայտարարել է, որ «համանախագահների Հայաստան այցելության մասին կհայտարարվի սահմանված ժամկետում»: