AM
11 February 2012 - 07:49 AMT

Մեթյու Բրայզա. Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են ղարաբաղյան հակամարտության լուծմանը

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են ղարաբաղյան հակամարտության լուծմանը, ասել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան թուրքական Hurriyet Daily-ին:

«Հսկայական առաջընթաց կա բանակցություններում և կողմերը շատ մոտ են ճեղքման»,-ասել է Բրայզան: Ըստ նրա, մի քանի առանցքային հարց է մնացել, որոնք համաձայնեցվելու են միայն այն դեպքում, եթե կողմերը կարողանան դժվար քաղաքական որոշում կայացնել:

Միևնույն ժամանակ Բրայզայի խոսքով, նման որոշում կկայացվի միայն այն դեպքում, եթե կողմերը զգան ԱՄՆ ու Ֆրանսիայի քաղաքական աջակցությունը: