Oրերս Նիժնի Նովգորոդում ավարտված տոնավաճառում լավագույն կոնյակ է ճանաչվել Արարատի կոնյակի գործարանի արտադրության «Արփի» կոնյակը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը վկայակոչելով «Վեդոմոստի» ռուսական թերթը, էլիտային ալկոհոլի գլխավոր ռուսաստանյան ներմուծող «Ռուսիմպորտ» Առեւտրի տունը մտադիր է ակտիվորեն առաջ մղել «Արփի»-ն սեփական խանութների միջոցով, որոնք տեղակայված են ՌԴ 12 տարբեր շրջաններում: «Մենք գտնում ենք, որ «Արփի»-ն մեծ ներուժ ունի»,- հայտարարել է «Ռուսիմպորտ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վլադիմիր Սոկոլնիկովը:






