AM
18 September 2003 - 13:52 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏՈՒԼԱ ՔԱՂԱՔՈՒՄ Ի ՆՇԱՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԲԱՑՎՈՒՄ Է ԽԱՉՔԱՐ

Այսօր Ռուսաստանի Տուլա քաղաքում ի նշան բազմադարյա հայ-ռուսական բարեկամության բացվում է խաչքար: Հուշարձանը տեղադրված է քաղաքի կենտրոնի նոր զբոսայգում, որը կառուցվել է շուրջ 1000 մարդուց բաղկաված տեղի հայ համայնքի միջոցներով: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, Տուլայի շրջանի հայկական համայնքը ունի նաեւ իր մշակութային կենտրոնը եւ թերթը: