AM
17 September 2003 - 19:10 AMT

ԻՐԱՆԱՀԱՅԵՐԸ ԿՕԳՆԵՆ ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼ ԵՐԿՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմական խորհուրդը պատրաստակամություն է հայտնել 2004 թվականին միջոցներ տրամադրել Վրաստանի Ախալքալաքի շրջանի երկու դպրոցի վերանորոգման համար: Ինչպես տեղեկացնում է «Ա-ինֆո» գործակալությունը, խորհրդի նախագահ Աիդա Հովհաննիսյանն օրերս այցելել է Ախալքալաք` ծանոթանալու տեղական դպրոցների վիճակին: