Արգենտինայի հավքականը Դևիսի գավաթի 1/8 եզրափակչում գերմանական Բամբերգ քաղաքի «Stechert Arena Bamberg-ում» 1:4 հաշվով հաղթանակ է տարել Գերմանիայի նկատմամբ: Արգենտինացիները զուգախաղից հետո ապահովել են իրենց շուտափույթ հաղթանակը: Դավիթ Նալբանդյան-Էդուարդո Շվանկ զույգը հաղթանակ է տարել Թոմմի Հաաս-Ֆիլիպ Պետցշներ զույգի նկատմամբ:
Մինչ այդ անհատական հանդիպումներում Խուան Մոնակոն հաղթել է Պետցշներին, իսկ Նալբանդյանը` Ֆլորիան Մայերին: Մրցումների վերջին օրը Խուան Իգնասիո Չելան հաղթել է Մայերին, իսկ Գերմանիայի միակ միավորը վաստակել է Սեդրիկ-Մարսել Շտեբեն, ով հաղթել է Շվանկին:
Դևիսի գավաթի ¼ եզրափակիչում արգենտինացիների մրցակիցները լինելու են խորվաթները, որոնք արտագնա խաղում հաղթել են Ճապոնիային 3:2 հաշվով:






