AM
13 February 2012 - 07:21 AMT

Հայ վավերագրողները ֆիլմ են նկարահանել Վրաստանի մասին

Հայ վավերագիրները «Անհավանականության տեսությունը» վերնագրով ֆիլմ են նկարահանել Վրաստանում իրականացված տնտեսական ու հակակոռուպցիոն բարեփոխումների մասին, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:

Ըստ հեռուստաընկերության տվյալների, ֆիլմը բաղկացած է երկու մասից: Առաջին մասում խոսքը գնում է մինչ «Վարդերի հեղափոխությունը» Վրաստանում տիրող իրավիճակի մասին, այսինքն մինչ 2003թ., իսկ երկրորդում՝ իրականացված բարեփոխումների մասին կոռուպցիայի ու կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտներում: