AM
13 September 2003 - 14:42 AMT

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅ ՆԿԱՐԻՉ ՌՈԲԵՐՏ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում բացվել է Ռոբերտ Հովակիմյանի գեղանկարների եւ գրաֆիկայի ցուցահանդեսը: Ռ. Հովակիմյանն իր մեջ միաժամանակ միավորել է հայ եւ միջազգային նկարչի հատկությւոնները: Նկարչի խոսքերով` արվեստում նրան ոգեշնչում են հին հայկական մանրանկարչությունը եւ 19-րդ դարի ֆրանսիացի գեղանկարիչների կոմպոզիցիաները: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, Ռոբերտ Հովակիմյանի նկարների ցուցադրմամբ կայացել է Սանկտ Պետերբուրգի «Մատիս Կլուբ» նոր պատկերասրահի շնորհանդեսը: