Արմավիրի մարզի Մարշալ Բաղրամյանի անվան հրաձգարանում ավարտվեցին հայ-ռուսական զորավարժությունները: Ինչպես լրագրողներին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը, զորավարժություններն անցել են բարեհաջող եւ նրա մասնակիցների առջեւ դրված բոլոր խնդիրները լուծվել են ամբողջությամբ: Նրա խոսքերով` «ներկայիս զորավարժությունների ընթացքում հայկական կողմն առաջին անգամ փորձարկել է արդեն մի քանի տարի օգտագործվող հակաօդային պաշտպանության ռուսական C-300 համակարգերը»: