AM
12 September 2003 - 16:53 AMT

ԵԽԽՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈՐՁԻ ՀԱՍՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

Չնայած Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանի օրակարգն արդեն հաստատված է, ադրբեջանական պատվիրակությունն այնուամենայնիվ կփորձի հասնել ղարաբաղյան խնդրի քննարկմանը: Այդ մասին, ինչպես գրում է Բաքվի «525» թերթը, հայտարարել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Գյուլթեքին Հաջիեւան: Նրա խոսքերով` հարցերը, որոնք նրանք մտադիր են բարձրացնել ԵԽԽՎ-ում, ամենից առաջ կապված կլինեն «Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացման հետ»: Միեւնույն ժամանակ Հաջիեւան նշել է, որ Հայաստանի հետ կապված հարցերի քննարկում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում չի սպասվում: Դա, նրա խոսքերով, բացատրվում է նրանով, որ օրերս Երեւանը օրենսդիր կարգով վերացրել է երկրում մահապատիժը: