AM
12 September 2003 - 14:33 AMT

ՄԱԿ-ՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով հերքում է այդ միջազգային կազմակերպությունում ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր նախագծի մշակման վերաբերյալ տեղեկատվությունները: Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, ՄԱԿ-ի ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կազմակերպության ոչ մի ներկայացուցիչ երբեք նման հայտարարությամբ հանդես չի եկել: Հիշեցնենք, որ օրերս Բաքվի ԶԼՄ-ներում հայտնվել էր լրատվություն, թե Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Մարկո Բորսոտին ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագրի գոյության մասին, եւ որ «արդեն հայտնի են այդ կարգավորման ուղիները»: