AM
11 September 2003 - 17:27 AMT

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԴՈՒՇԱՆԲԵՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԵՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ

Ահաբեկչության, հանցավորության, թմրանյութերի վաճառքի եւ ծայրահեղականության դեմ պայքարի հիմնահարցերը կքննարկեն Դուշանբեյում ԱՊՀ անդամ-երկրների ներքին գործերի նախարարները: ՌԻԱ «Նովոստի» գործակալության հաղորդագրության համաձայն, սեպտեմբերի 21-23 Տաջիկստանի մայրաքաղաքում կկայանա Համագործակցության երկրների Ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը: