Թուրքիայի կառավարության արտաքին առեւտրի վարչության խորհրդական Դեմեթ Կանդեմիրը, որը մասնակցում է Բաքվում բացված «Turkish Expo Baku-2003» ցուցահանդեսին, «Ռեգնում» գործակալությանը մասնավոր զրույցում հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին իսկապես օրերս կտեղափոխեն «Գյուլհանե» թուրքական ռազմական հիվանդանոց: Նա հայտարարել է նաեւ, որ եղած տեղեկատվության համաձայն, Հ.Ալիեւի վիճակը հեռու է լավ լինելուց` ընդ որում կտրականապես հերքելով լուրերը նրա վախճանի մասին: Կանդեմիրը չի բացառել նաեւ Թուրքիայի համագործակցությունը Հայաստանի հետ առեւտրի ոլորտում: