Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (Գերմանիա) սկսել է մարզումները: Նա պատրաստվում է չեմպիոնական գոտու նվաճմանը, հաղորդում է box-club.ru-ն:
Աբրահամը ռինգ վերադարձավ 2012թ. հունվարին` 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով Պաբլո Ֆարիասին (Արգենտինա): Այդ հաղթանակի շնորհիվ Աբրահամը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը WBO վարկածով գերմիջին քաշային կարգում:
Բռնցքամարտիկն իր հաջորդ մենամարտը կանցկացնի մարտի 31-ին Քիլ գերմանական քաղաքում: Մենամարտը տեղի կունենա «Sparkassen» արենայում, հակառակորդը դեռևս հայտնի չէ:
Աբրահամը նաև ծրագրում է դիտել WBO վարկածով չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի և նախկին չեմպիոն Միկկել Քեսսլերի մենամարտը:






