Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների շրջափակումը թույլատրված չէ ՄԱԿ-ի եւ մյուս միջազգային կազմակերպությունների կողմից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն սեպտեմբերի 8-10-ը կայացած ՄԱԿ-ի ոչ կառավարական կազմակերպությունների 56-րդ նստաշրջանում: Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, իր ելույթի ընթացքում Փալոնեն նշել է, որ Եվրախորհրդի երկրներից միայն Թուրքիան եւ Արդբեջանն են շրջափակում ԵԽ անդամ մեկ այլ պետության` Հայաստանի սահմանները: Կոնգրեսականը հիշեցրել է, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության նախապայմաններից մեկը հենց Հայաստանի սահմանների ապաշրջափակումն է: