Սեպտեմբերի 11-12-ը Քիշնեւում կկայանա կոնֆերանս` նվիրված «սառեցված հակամարտությունների» խնդիրներին: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, կոնֆերանսում կքննարկվեն ղարաբաղյան, աբխազական, մերձդնեստրովյան հակամարտությունների խնդիրները, ինչպես նաեւ իրադրությունը Կիպրոսում: Կոնֆերանսի աշխատանքներին կմասնակցեն շահագրգիռ երկրների հասարակական կազմակերպությունների ու կառավարությունների, ինչպես նաեւ Եվրոպական Միության, ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի, ներկայացուցիչները` մասնավորապես, ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը: