Արգենտինացի թենսիսիտ Դավիթ Նալբանդյանը հաջող է մեկնարկել Բրազիլիայի բաց առաջնությունում, որը տեղի է ունենում Սան Պաուլոյում: Նալբանդյանը երկու սեթերում հաղթանակ է տարել Պայիր Բենոյիի նկատմամբ` 7:6 և 6:3 հաշվով: Թենիսիստների առաջին խաղը շարունակվել է 1 ժամ 39 րոպե: 1/8 եզրափակչում Նալբանդյանը կհանդիպի Ժիլ Սիմոնին, ով ազատվել էր մեկնարկային փուլի խաղերից: Դա լինելու է թենիսիստների 3-րդ հանդիպումը, պաշտոնական հանդիպումներում հաշիվն առայժմ հավասար է` 1:1:






