AM
9 September 2003 - 17:13 AMT

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԿՈՂՄԻՆ ՀԱՆՁՆԵԼԸ ՉԻ ԱՆԴՐԱԴԱՌՆԱ ԿԱՅԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ

Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) հանձնումը «ԵԷՍ Ռոսսիի» ռուսական բաժնետիրական ընկերության ֆինանսական կառավարմանը չի անդրադառնա ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի եւ արտադրվող էլեկտրաներգիայի ծավալների վրա: Այս մասին այսօր լրագրողների հայտարարել է ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը: Նրա խոսքերով` կայանի հանձնման վերջնական ժամկետների մասին առայժմ վաղ է խոսել, քանի որ հանձնման ակտերի փոխանակման գործընթացը դեռ չի ավարտվել: Միեւնույն ժամանակ Գ. Մարկոսյանը չի համաձայնվել լրագրողների այն կարծիքի հետ, որ հանձնման գործընթացը ձգձգվում է: