AM
9 September 2003 - 17:05 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՇՈՒԿԱ Է ԴՈՒՐՍ ԲԵՐՎԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ՆՈՐ ՏԵՍԱԿ

Էլիտար ալկոհոլային խմիչքներ ներկրող առաջատար «Ռուսիմպորտ» առեւտրի տունը ռուսաստանյան շուկա է դուրս բերել հայկական կոնյակի նոր տեսակ` «Արփի»: Այն արտադրվում է Հայաստանի հնագույն գործարաններից մեկում` Արարատի կոնյակի գործարանում: Սեպտեմբերի 8-ին «Ռուսիմպորտի» դեգուստացիոն դահլիճում կայացել է նոր արտադրանքի շնորհանդեսը` ռուսաստանյան լայն հասարակության համար: Այն հավաքել էր «արեւային խմիչքի» իսկական գնահատողներին: Դեգուստացիոն դահլիճում ներկա էին ռուսաստանյան բիզնես-էլիտաի, քաղաքականության, հայկական սփյուռքի ներկայացուցիչները, շոու-բիզնեսի աստղերը: Շնորհանդեսի շրջանակներում կայացել է համերգ` Հայաստանի Հանրապետության մշակույթի գործիչների մասնակցությամբ: