Ադրբեջանական «Հյուրիեթ» թերթը երկրի նախագահ Հեյդար Ալիեւի նկատմամբ հետախուզում է հայտարարել: Ինչպես տեղեկացրել է «Ռեգնում» գործակալությունը, թերթը տեղադրել է Հ. Ալիեւի լուսանկարը այսօրվա համարի առաջին էջում եւ հաղորդել հուլիսի 8-ից Ալիեւի անհայտացման մասին` այն օրից, երբ նա Թուրքիա է մեկնել բուժվելու: Թերթը խնդրել է` բոլոր այն անձանց, ովքեր տեղեկություններ ունեն Հեյդար Ալիեւի գտնվելու վայրի մասին, հաղորդեն խմբագրություն եւ խոստացել դրա դիմաց վարձատրություն: