AM
17 Փետրվար 2012 - 08:29 AMT

Դևիդ Բեքհեմն աջակցել է հրաժարական տված Անգլիայի հավաքականի մարզիչ Ֆաբիո Կապելլոյին

Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը մեկնաբանել է ազգային թիմում տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ աջակցելով Ֆաբիո Կապելլոյի հրաժարականը: Ի դեպ, Բեքհեմի բարձր գնահատականին է արժանացել հնարավոր փոխարինող իտալացի մասնագետ Հարի Ռեդնափը:

«Ֆաբիոն իրավացի է նրանում, որ միայն մարզիչը պետք է ավագ ընտրի: Կարծում եմ, որ հենց մարզիչը կընտրի հաջորդ ավագին անկախ նրանից, թե ով կդառնա Կապելլոյի փոխարինողը»,- նրա խոսքերը հաղորդում է sport-express.ru-ն: