AM
4 September 2003 - 17:38 AMT

ՄՈՆԹԵՎԻԴԵՈՅՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳ

Օրերս Ուրուգվայի մայրաքաղաքի հանդիսությունների սրահներից մեկում տեղի է ունեցել Մոնթեվիդեոյի Ֆիլարմոնիկ նվագախմբի համերգը նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին: Ուրուգվայահայ համայնքի կողմից նախաձեռնված համերգին ներկա են եղել մշակույթի եւ կրթության նախարարը, Մոնթեվիդեոյի քաղաքապետ Մարիանո Արանան, պատգամավորներ: Նվագախումբը ճապոնացի հայտնի դիրիժոր ժոշիկասու Ֆուքումուրայի գլխավորությամբ կատարել է Արամ Խաչատրյանի աշխարհահռչակ ստեղծագործությունները: