AM
17 Փետրվար 2012 - 09:03 AMT

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան ցմահ որակազրկել է արգենտինացի բռնցքամարտիկին

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան ցմահ որակազրկել է արգենտինացի բռնցքամարտիկ Լուիս Լասարտեին: Մարզիկը պատժվել է ֆիլիպինցի Ջոնրիել Կասիմերոյի հետ մենամարտի ժամանակ մրցավար Էդդի Կլաուդիոյի կյանքին սպառնալու համար, որը կայացել է փետրվարի 11-ին Արգենտինայի Մար դե Պլատա քաղաքում:

Մենամարտի 6-րդ ռաունդում մրցավար Էդդի Կլաուդիոն Լուիս Լասարտեից հանել է մեկ միավոր, որից հետո արգենտինացին ասել է. «Դու ցանկանո՞ւմ ես այստեղից կենդանի հեռանալ»: Արդյունքում Լասարտեն պարտվել է տեխնիկական նոկաուտով և Կասիմերոն նվաճել է IBF վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը:

IBF որակազրկումը նշանակում է, որ Լասարտեն չի կարող մարտեր անցկացնել միայն այդ կազմակերպության հովանու ներքո: Մարտից հետո բռնցքամարտիկը հայտարարել է իր կարիերան ավարտելու մասին: