Առաջիկա նախագահական ընտրությունները Ադրբեջանում կենսական կարեւոր նշանակություն ունեն Ադրբեջանի եւ ողջ տարածաշրջանի համար: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն այսօր հայտարարել է Բաքվի ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Ռոբին Սիվորդը Ադրբեջանում ընթացող նախընտրական արշավին հետեւող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Առաջիկա ընտրություններն Ադրբեջանին հնարավորություն են ընձեռում մեծ քայլ կատարել ժողովրդավարության ճանապարհին», – ասել է Ռ.Սիվորդը: