AM
4 September 2003 - 15:59 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎՈՐՈՆԵԺ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՆՑՆԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ

Սեպտեմբերի 13-ին ռուսական Վորոնեժ քաղաքում տեղի կունենան հայկական մշակույթի օրեր, որոնք կանցնեն Վորոնեժի մարզի հասարակական պալատի «Ազգային մշակույթի օրեր» նախագծի շրջանակներում: Միջոցառումների կազմակերպիչները տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներ են: Օրերի ծրագրի համաձայն, կբացվի հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին նվիրված ցուցահանդես, որտեղ կներկայացվեն հայ նկարիչների գործեր, հին հայկական քարտեզներ եւ այլն: Տոնակատարությանը հրավիրվել են հայկական երաժշտական կոլեկտիվներ եւ մենակատարներ: Բացման արարողությանը ներկա կլինեն տեղի աշխատակազմի ղեկավարները: