Լեռնային Ղարաբաղն ապացուցել է, որ հանդիսանում է միջազգային հանրության լուրջ եւ հուսալի գործընկեր: Այս մասին ասվում է ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ֆրենկ Փալլոնեի ու Ջո Նոլլենբերգի շնորհավորական ուղերձում, հղած ԼՂՀ ժողովրդին եւ նախագահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 12-րդ տարեդարձի կապակցությամբ: «Ձեր ավանդը ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործում չափազանց էական է եւ արժանի է ամենաբարձր գնահատանքի» – ասված է ուղերձում: ԱՄՆ կոնգրեսականները կրկին անգամ հավաստիացրել են, որ այսուհետ եւս ակտիվորեն կաջակցեն Լեռնային Ղարաբաղի անվտանգությանն ու զարգացմանը: