Հունաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Գեորգիոս Անտոնակոպուլոսը եւ նրա հայ գործընկեր Միքայել Հարությունյանն այսօր Երեւանում հուշագիր են ստորագրել Կոսովոյի խաղաղապահ գործողությանը հայկական դասակի մասնակցության մասին` հունական գումարտակի կազմում: Միքայել Հարությունյանի խոսքերով` Գեորգիոս Անտոնակոպուլոսի հետ Երեւան ժամանած հույն ռազմական փորձագետների խումբը բարձր գնահատական է տվել հայ «երկնագույն սաղավարտների» պրոֆեսիոնալ պատրաստվածությանը: Նշենք, որ 34 հայ զինծառայողներից կազմված դասակը խաղաղապահ առաքելությամբ կմեկնի Կոսովո ենթադրաբար հաջորդ տարվա հունվարին: