Եթե Հեյդար Ալիեւի առողջական վիճակը թույլ չտա իրեն մասնակցել նախագահական ընտրություններին, ապա ես կմնամ «Ենի Ադրբեջան» կուսակցության կողմից միակ թեկնածուն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի վարչապետ, նախագահի թեկնածու Իլհամ Ալիեւը` ընդգրկվելով սկսված ընտրարշավի մեջ: Միեւնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ իր հոր ինքնազգացողությունը կլավանա, եւ Ադրբեջանի ժողովուրդը նրան նորից նախագահ կընտրի: